‘Արսենի Յացենյուկ. «Ուկրաինան աղետի եզրին է»’

1233

Երեկ ուկրաիանական խորհրդարանի մոտ եվրոպական պետությունների դրոշներով բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը միջամտել իրավիճակին և օգնություն ցուցաբերել Ռուսաստանին դիմակայելու հարցում:

Ավելի վաղ Ուկրաիանայի կառավարությունը Ռուսաստանի նախագահ Պուտինի գործողությունները որակել է որպես «պատերազմի հայտարարում»: Վերջին տվյալներով՝ Կիևը ռազմական օդուժի համար փակել է օդային տարածքը: «Մենք աղետի եզրին ենք,- հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը:- Մենք հավատում ենք, որ մեր արևմտյան գործընկերները և ողջ միջազգային հանրությունը կպաշտպանեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և միասնությունը»:

Կիևի Անկախության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ համոզված են, որ Մայդանը չի ավարտվել ևկշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանցի առաջատար շախմատիստները ոչ-ոքիով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում’