Արսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 չեմպիոն

72

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։

Ռումինիայի Մամայա քաղաքում կայացած պատանեկան ԵԱ-ում հայ շախմատիստն առաջին խաղափուլում պարտվելուց հետո տարել է 8 անընդմեջ հաղթանակ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:

Առաջնության շրջանակում Դավթյանը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Դա Արսենի երրորդ նորման էր:

Բենիկ Ագասարովն արծաթե մեդալակիր է դարձել մինչև 14 տարեկանների պայքարում։

Բենիկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Պատանեկան ԵԱ-ում Հայաստանն ուներ 36 շախմատիստ՝ 26 տղա և 10 աղջիկ: Առաջնությունն անցկացվել է 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներին
Հաջորդ հոդվածըԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող