Արսեն Զախարյան. Կնախընտրեի խաղալ Իսպանիայում

184

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։

«Եվրոպայից ինձ ոչ ոք դեռ չի դիմել։ Միայն խոսակցություններ են, իսկ առաջարկներ չեն եղել։

Ընտրության հնարավորության դեպքում, ես կնախընտրեի Իսպանիան։ Միշտ հավանել եմ նրանց տեխնիկապես հագեցած ֆուտբոլը։

Ինքս էլ չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, անկեղծ եմ ասում։ Հենց լինի առաջարկ, պարզ կդառնա»,- ասել է Զախարյանը ռուսական Sport24-ին։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Նախորդ հոդվածըԻնձագին՝ «Ռոմա»-«Ինտեր» դիմակայության մասին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» պատրաստվում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները