‘Արսեն Թորոսյան. Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի ներդրմանը’

9472

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի ներդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում:

Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է և ոչ թե՝ ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է, այսպես կոչված, աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։

Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ի կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘«BBC». Ցուցարարների ուղղությամբ կրակոցներ են արձակել Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ’