‘
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզերում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Արարատի մարզի Արարատ քաղաքի 18/1-ից 18/7 ընտրատեղամասերում հաղթել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը: Վերջինս iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Արարատում ընտրություններն ընթացել են առանց խախտումների: «Մեզ մոտ տեղի են ունեցել արդար և թափանցիկ ընտրություններ: 5500 ընտրողներից Կոնգրեսը հավաքել է 1000 ձայն: Այստեղ բոլորը ճանաչում են մեզ եւ վստահում»,- ասաց Արսեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ թեկնածուները 20-ն էին՝ ՀՀԿ-ից առաջադրվել էր 12 թեկնածու, ԲՀԿ-ից՝ 3, իսկ ՀՅԴ-ից՝ 1: «Մյուս թեկնածուներն անհատներ էին»,- տեղեկացրեց Կոնգրեսի ներկայացուցիչը: Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն վստահել են Հայ ազգային կոնգրեսին՝ խոստանալով ամեն ինչ անել, որպեսզի բնակիչների բոլոր սպասելիքներն իրականան:
‘