Արսեն Հարությունյան. Իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է

54

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․

«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։ Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինեն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրերս ավարտված Աշխարհի առաջնությունում Արսենը նվաճել էր բրոնզե մեդալ: Ի դեպ, Արսենը ազատ ոճային հայ ըմբիշներից միակն էր, ու հաջողվեց մրցանակակիր դառնալ այս առաջնությունում:

Նախորդ հոդվածըԱզգերի լիգա․ Շոտլանդիայի հավաքականը հաղթեց Ուկրաինայի թիմին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՆոյերն ու Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով եւ չեն օգնի Գերմանիայի հավաքականին