‘
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկած հունահռոմեկան ոճի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթանակ է տարել եզրափակչում եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ է դարձել աշխարհի չեմպիոն եւ առաջին ոսկե մեդալը պարգեւել Հայաստանի հավաքականին:
‘