‘
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է արտագնա խաղում խփած գոլի կանոնի մասին, որն օգտագործվում է Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպա լիգայում: Հավասար հաշվի դեպքում առաջ է անցնում այն թիմը, որն ավելի շատ գոլ է խփել հյուրընկալվելիս:
«Հնարավոր է, որ արտագնա խաղում խփած գոլը պետք է կիրառել միայն լրացուցիչ ժամանակում: Երկու անգլիական ակումբներ դուրս մնացին Չեմպիոնների լիգայից այդ կանոնի պատճառով: Այն ստեղծվել է 1960-ականներին, որպեսզի առավելություն տա հարձակողական թիմերին, սակայն այժմ ֆուտբոլը փոխվել է, արտագնա գոլի արժեքը մեծացել է:
Պետք է առաջ շարժվել, քանի որ մրցաշարից դուրս մնացինք առաջին խաղում վատ պաշտպանվելու պատճառով»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «BBC»-ն:
‘