‘Արսեն Վենգերը կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն’

540

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է RMC-ն:

Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում փարիզյան ակումբը իր հերթական պարտությունը կրեց, որը հարուցել է թիմի արաբ սեփականատերերի դժգոհությունը: Այս անգամ ՊՍԺ-ն պարտվել է «Նիցային» եւ 15 տուրից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը` առաջատար «Լիոնից» ետ մնալով 5 միավոր:

Այժմ ՊՍԺ-ի ղեկավարությունը Անչելոտիին փոխարինող է փնտրում եւ դա կարող է լինել Արսեն Վենգերը, որի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 15 տուրից հետո զբաղեցնում է 10-րդ տեղը` «Մանչեսթեր Յունայթեդից» ետ մնալով 15 միավոր:

Ավելի վաղը լուրեր կային, որ ՊՍԺ-ն կարող են գլխավորել Խոսեպ Գվարդիոլան կամ Ժոզե Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն կգնա՞ Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծմանը. հրապարակային երաշխիքն արդեն կա ‘
Հաջորդ հոդվածը‘Գանձասարի պարսպի սալիկապատման վերաբերյալ ԼՂՀ-ից որևէ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ’