‘
Կանոնիրների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ լուրջ մտածել է պաշտոնը թողնելու մասին։ «Ես կասկածներ ունեի, թե արդյո՞ք պետք է երկարաձգել պայմանագիրը, քանի որ անհաջող մրցաշրջան անցկացրինք,- ֆրանսիացի մասնագետին է մեջբերում Telegraph Sport-ը։- Դա 2-ամյա պայմանագիրը ստորագրելու նախօրեին էր»։
Բայց շուտով Վենգերը հայտարարեց, թե ինքը չի կասկածում, որ ի վիճակի է ակումբին հասցնել չեմպիոնության։ «Ես կենտրոնացած եմ նրա վրա, որպեսզի «Արսենալին» հասցնեմ հաղթանակների։ Ես ուզում եմ հաղթել Անգլիայի առաջնությունում, ինչպես նաև հույս ունեմ շահել Չեմպիոնների լիգան։ Այս ակումբում իմ աշխատանքի տևողությունը կապված է նրա հետ, որ ինձ հոգեհարազատ են «Արսենալի» արժեքները»։
‘