‘
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արձագանքել է իր հասցեին չդադարող քննադատությանը։
-Գիտակցում եմ ու հասկանում մարդկանց, բայց նորմալ չեմ համարում, երբ այն մարդիկ, որոնք չեն ուզում ինձ տեսնել մարզչական աթոռին, մատնացույց են անում իմ տարիքը։ Ուզում եմ, որ գնահատականի միակ չափորոշիչը լինի մարզական բաղադրիչը և «Արսենալի» մրցելույթների օբյեկտիվ արդյունքները։ Գուցե ես շատ միամիտ եմ՝ կարծելով, թե «Զինագործների» երկրպագուներն երկար կհիշեն այն, թե որքան շատ բան եմ արել այս թիմի համար։ Չէի ցանկանա, որպեսզի միայն հեռանալու նախօրեին վերջին խաղի մասին հիշեին,- նշել է ֆրանսիացի մասնագետը։
‘