‘
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը:
«Երբեմն ես մտածում եմ, թե ինչով է զբաղվում Ալեքս Ֆերգյուսոնը: Հարկ է նշել, որ նա այժմ անչափ երջանիկ է: Նրա բախտը բերել է, քանի որ հետաքրքրված է ձիերով:
Արթնանալուց հետո նա կարող է հիանալ իր ձիերով, դա շատ հետաքրքիր զբաղմունք է: Դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու թոշակի անցնելուց հետո:
Հնարավոր է, որ մարզչական կարիերան ավարտելուց հետո ես պարզապես դառնամ ֆուտբոլի մոլի երկրպագու»,- հայտարարել է Վենգերը:
‘