‘Արսեն Վենգեր «Այդպիսի պայմաններում հնարավոր չէ թիմին ինչպես հարկն է նախապատրաստել»’

945

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ նախամրցաշարային շրջագայությունները оգուտ չեն բերում ֆուտբոլիստներին հերթական մրցաշրջանին նախապատրաստելու տեսանկյունից:
«Ժամանակակից ֆուտբոլում ընդունված այդ նախամրցաշարային շրջագայությունները կոմերցիոն նպատակ ունեն. չէ, որ «Արսենալը» շատ ճանաչված է: Մենք նախկինում երբեք չէինք եղել ԱՄՆ-ում, բայց հիմա մենք Նյու Յրքում ենք: Ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը: Բայց, եթե խոսենք այս մասին ֆուտբոլային տեսանկյունից, ապա ամենալավը տանը մնալն ու ոչ մի տեղ չմեկնելն է: Չէ որ  դրա համար բավական ժամանակ է ծախսվում, ժամային գոտիների փոփոխություններն էլ են իրենց հետքն են է թողնում: Հնարավոր չէ այդ պայմաններում ինչպես հարկն է ֆուտբոլիստներին նախապատրաստել», – Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘ԿԱՀ. Հակամարտող մուսուլմաններն ու քրիստոնյաները խաղաղության պայմանագիր են կնքել’