‘Արսեն Վենգեր. Այս հաղթանակը հիմնված է համբերության և փորձի վրա’

681

«Արսենալի» գլխավոր մարզիչը մամլո ասուլիսում ամփոփել է «Մարսելի» հետ ՉԼ-ում տեղի ունեցած հանդիպումը: «Մենք շատ էինք կարևորում առաջին գոլը բաց չթողնելը, այն դեպքում, երբ «Մարսելը» առաջին խաղակեսում փայլուն ֆուտբոլ էր ցուցադրում: Երկրորդ խաղակեսում մենք կարողացանք ավելացնել և լավ արդյունքի հասնել: Այս հաղթանակը հիմնված է համբերության և փորձի վրա»: Վենգերը խոսել է նաև Ռեմսիի լավ մարզավիճակի մասին: «Չէի սպասում, որ Ռեմսին այսքան շատ գոլեր կխփի, նա կարգավորել է իր խաղը տեխնիկապես, նաև շտկել է իր փոխանցումների որակը», — նշել է Վենգերը:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Տիգրանը ազատության մեջ է, որովհետև ազատությունը բանտարկել հնարավոր չէ’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր «գաստրոլյորները» լավ կանեն՝ ճամպրուկները հավաքեն ‘