‘Արսեն Վենգեր. ««Արսենալը» գնել է 0զիլին և Սանչեսին: Հինգ տարի առաջ մենք նրանց կվաճառեինք»’

821

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքից պարզ է դարձել, որ «Արսենալը» լրջորեն բարելավվել է իր ֆինանսական վիճակը և  մտադիր չէ բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստներից: Որպես оրինակ նա բերել է Մեսութ Oզիլին, որին անցած ամառ գնել են «Ռեալ»-ից 50 մլն եվրոյով և  այս ամռանը 34 միլիոնով ձեռք բերած Ալեքսիս Սանչեսին:

– Հիմա մենք ավելի քիչ ենք խոցելի,-Արսեն Վենգերին է մեջբերում The Telegraph-ը: Վերջին երկու տարվա ընթացքում մենք գնել ենք Մեսութ Oզիլին և Ալեքսիս Սանչեսին: Հիմա նմանատիպ իրավիճակում է «Սահուտհեմպտոնը»: Եթե նրանց անցած տարվա թիմը համալրվեր Ալեքս Оքսլեյդ-Չեմբեռլենով, Թեո Ուոլկոտով և Գարետ Բեյլով, ապա ցույց կտար հիանալի արդյունք: Նրանք հիմա այն նույն իրավիճակում են, ինչպիսին մենք էինք մի քանի տարի առաջ. ի վիճակի չէ մրցակցել ֆինանսապես հզոր ակումբների հետ: 

Նախորդ հոդվածը‘Կանայք նույնպես կարողանում են գեղեցիկ գոլեր խփել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը եւ Նազարբաեւը քննարկել են Սարգսյանի եւ Ալիևի սպասվող հանդիպումը’