‘Արսեն Վենգեր. Եթե անցնենք «Բավարիային», ապա ինչո՞ւ չնվաճել Չեմպիոնների լիգան’

555

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի առաջիկա հանդիպումներին՝ «Բլեքբերնի» հետ Անգլիայի Գավաթում եւ «Բավարիայի» հետ՝ Չեմպիոնների լիգայում:

«Երեքշաբթի մեզ չափազանց կարեւոր հանդիպում է սպասվում ընդդեմ «Բավարիայի»: Եթե մեզ հաջողվի դուրս քառորդ եզրափակիչ, ապա ինչո՞ւ չնվաճել Չեմպիոնների լիգան: Իհարկե, Անգլիայի Գավաթում հաղթանակն ավելի հավանական է, բայց դժվար է կանխատեսել, թե որքան դժվար կլինի այն իրագործել:

Մենք բավական լուրջ ետ ենք մնում Անգլիայի առաջնությունում, այնպես որ հաղթանակը Գավաթում ավելի իրատեսական է: Սակայն «Բլեքբերնի» կազմում փորձառու ֆուտբոլիստները շատ են, այնպես որ դա վտանգավոր մրցակից է»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Արսենալ» — «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ Լոնդոնում:

Նախորդ հոդվածը‘«Հանձնաժողովներում Կոնգրեսի տեղերը «ծախելու» մասին լուրը տվել է Բագրատյանի շտաբի պետի տիկինը»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Մարդը ֆիզիկապես կա, բայց քաղաքացին, պայքարողը քչանում է (Տեսանյութ)’