‘
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ թիմի երկրպագուները չպետք է երազեն Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի նվաճման մասին:Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Ըստ ֆրանսիացի մասնագետի` հիմա ակումբը պետք է հաղթի մնացած հանդիպումներում և չմտածի առաջնության աղյուսակի մասին:
«Ես բավական փորձառու եմ, որպեսզի կյանքին նայեմ իրական աչքերով: Կարող եմ պարզապես ասել, որ երազելը վնասակար չէ:
Մենք պետք է հաղթենք առաջիկա հանդիպումներում և վերջ: Թիմը չի կենտրոնանում Պրեմիեր լիգայի գավաթը նվաճելու վրա»,- հայտարարել է Վենգերը:
‘