‘Արսեն Վենգեր. Մենք փող ունենք’

1449

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է, որ իր ակումբը պատրաստ է փող ծախսել տրանսֆերային շուկայում։ «Լիվերպուլի» հետ Պրեմիեր լիգայի 1-ին մրցափուլում տնային պարտությունից (3-4) հետո կազմն ամրապնդելու հարցում Վենգերի նկատմամբ ճնշումներն ավելացան։

66-ամյա ֆրանսիացին հերթական անգամ պնդում է, թե ինքը փող ունի և պատրաստ է ծախսել։ Բայց շատ բարդ է հարմար խաղացողներ գտնել։

«Արդյոք նորություններ ունե՞մ։ Վստահ եմ՝ ավելի լավ է չխոսեմ առանձին խաղացողների մասին։ Մենք պատրաստ ենք փող ծախսել։ Սակայն պետք է փողերը ճիշտ ծախսենք։ Կարծում եմ՝ շատ դժվար է գտնել և իդենտիֆիկացնել խաղացողներին։ Հենց դրա համար էլ շուկայում հետաքրքրվում են նույն խաղացողներով։

Երկու շուկա կա. մեկը անգլիական ակումբների համար, մյուսը՝ մնացածների։ Անգլիական ակումբները կարող են ստիպել մեկը մյուսին խեղդվել։ Նրանք բարձր աշխատավարձեր են վճարում և, նույնիսկ, երբ խաղացողները վարձավճարով են գնում, նրանց իրենց աշխատավարձի կեսն են վճարում։ Սա նշանակում է, որ ավելի երկար հեռանկարում անգլիական ակումբների առավելությունը կնվազի։

Վարդիի մերժու՞մը։ Պետք է հարգել մարդկանց որոշումները։ Յուրաքանչյուր տրանսֆերային շուկայում էլ լինում են այդպիսի դեպքեր։ Շուկան նայեք ամբողջությամբ։ Շատ քիչ իրադարձություններ են տեղի ունենում։ Բոլորը հենվում են խաղացողների հասանելիության վրա։ Ակումբները կարող են մեծ փողեր ծախսել միջակ խաղացողների վրա»,- Վենգերին է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածը‘Ռիոյում վթարի հետևանքով մահացած գերմանացի մարզիչը 4 մարդու համար օրգանների դոնոր է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը սատարել է Հարթին’