‘Արսեն Վենգեր. «Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչպես Անգլիան թույլ տվեց իրեն զրկել Ջոն Թերիին ավագի թևկապից»’

955

‘

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Չելսիի» հետ հանդիպումից հետո նշեց Կապույտների ավագ Ջոն Թերիի ֆանտաստիկ խաղը, ով դարձավ հանդիպման լավագույն խաղացողը:

«Մենք խաղում էինք ձեռքի արգելակների դեմ: Ժոզե Մոուրինյոյի թիմը գիտի խաղալ արդյունքի համար եւ գիտի՝ երբ է անհրաժեշտ գցել խաղի տեմպը: Մրցակցի թիմում հարկ է նշել Ջոն Թերիին: Նա այսօրվա հանդիպման լավագույն խաղացողն է: Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչպես Անգլիան թույլ տվեց իրեն զրկել Ջոն Թերիին ավագի թեւկապից, որից հետո նա ընդհանրապես ավարտեց միջազգային կարիերան: Անգլիան զրկվեց, իմ կարծիքով, Անգլիայի ողջ առաջնության ու երկրի լավագույն պաշտպանից»,- ասել է Վենգերը:

‘

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է գլխավորել Բրազիլիայի կամ Արգենտինայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’