‘
«Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ շուտով Պրեմիեր լիգայում կհայտնվի կին մարզիչ։
«Վեստ Հեմում» Կարեն Բրեյդիի և «Չելսիում» Մարինա Գրանովսկայի օրինակները վաղուց ցույց են տալիս, որ ֆուտբոլային ակումբի ղեկավարման մեջ կանանց ներկայությունը սովորական երևույթ է։ Բայց Վենգերը գտնում է, որ հեռու չէ այն օրը, երբ որևէ կին կդառնա Պրեմիեր լիգայի ակումբի գլխավոր մարզիչ։
«Անձամբ ես համոզված եմ, որ շուտով դա կիրականանա։ Ես հավատում եմ, որ 10-15 տարի հետո ակումբի ղեկին կարող է լինել ոչ ֆուտբոլային մասնագետ։ Թիմի շուրջը միշտ այնքան շատ են գիտաշխատողները, և նա, ով թիմին դաշտ կհանի շաբաթ օրերին, ավելի շուտ մենեջեր կլինի, քան ֆուտբոլային մասնագետ։ Իսկ ֆուտբոլային որոշումները կընդունվեն տեխնիկական վերլուծության հիմա վրա»,- Վենգերին է մեջբերում ESPN-ը։
‘