‘Արսեն Վենգեր. «Չինաստանն այնքան փող ունի, որ այնտեղ կարելի է տեղափոխել Եվրոպայի բոլոր լիգաները»’

1132

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն տրանսֆերները, որոնք վերջերս կատարեցին չինական ակումբները:

Հիշեցնենք, որ Ջեքսոն Մարտինեսը «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Գուանչժոու» 42 մլն. եվրոյով, իսկ կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան «Շախտյորից» տեղափոպվեց «Ցզյանսու Սունին» 50 մլն. եվրոյով: Չինական ակումբներ գնացին  նաև «Չելսիից» Ռամիրեսը ու «Ինտերից» Ֆրեդի Գուարինը:

«Անգլիական ակումբները պետք է զգուշանան այդ միտումից: Չինաստանն այնքան փող ունի, որ այնտեղ կարելի է տեղափոխել Եվրոպայի բոլոր լիգաները: Այդպիսի տեղափոխությունները տնտեսական ուժի արդյունք են, որն ունի Չինաստանը: Կշարունակե՞ն նույն ոգով: Հիշենք, որ մի քանի տարի առաջ նման բան Ճապոնիան էր սկսել անել, բայց հետո սակավացրեց: Չգիտեմ, թե որքան լուրջ են Չինաստանի մտադրություններն այս առումով: Բայց եթե դա քաղաքականության հետ է կապված, ապա անհրաժեշտ է անհանգստանալ»:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում կպաշտպանի շեյխ Սալմանին’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը մտադիր չէ կարիերան ավարտել «Բարսելոնայում» ու կարող է չերկարաձգել պայմանագիրը’