‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմն առավելություն ունի «Տոտենհեմի» նկատմամբ՝ Պրեմիեր լիգայի առաջին քառյակում հայտնվելու և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հարցում: Առաջիկա հանգստյան օրերին «Արսենալն» ընդունելու է «Ռեդինգին», իսկ «Տոտենհեմը» երկու անընդմեջ պարտությունից հետո հյուրընկալվելու է «Սոունսիին»: Վենգերի համար իդեալական տարբերակի դեպքում, «զինագործները» կարող են մեկ միավորով հետ մնալ մրցաշարային աղյուսակում իրենց հարևանից:
Վենգերն, ում թիմը 15 տարի շարունակ մասնակցել է Չեմպիոնների լիգային և 17 տարի անընդմեջ մրցաշրջանն ավարտել է՝ մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմից» բարձր տեղ գրավելով, վստահ է, որ հերթական անգամ փորձը կօգնի «Արսենալին»:
«Մենք երկար տարիների փորձ ունենք: Առանձնահատուկ ձգտում ունենք այդ տեղին հասնելու: Սա շատ լավ առիթ է մեզ համար, որովհետև մենք պայքարի այս հատվածում շատ լավ հնարավորություն ունենք և մտադիր ենք օգտվել դրանից»:
«Միայն ցանկանում ենք մարզավիճակը պահել: «Բավարիայի» և «Սոունսիի» դեմ հանդիպումները մրցաշրջանի վերջում մեզ մեծ ուժ և վստահություն են ներշնչել: Առջևում դեռ ինը հանդիպում կա, որոնցից չորսը՝ սեփական հարկի տակ և հինգը՝ արտագնա»,- Armsport.am-ի փոխանցմամբ, Վենգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
‘