‘Արվեստագետին բերման էին ենթարկել ՄԻՊ գրասենյակի դուռը ներկելու համար’

1747

Epress.am-ի փոխանցմամբ, այսօր, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի կենտրոնում` սրճարաններից մեկից բերման է ենթարկվել «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գևորգյանը: Վերջինիս բերման էին ենթարկել` այսօր` մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Օմբուդսմենի գրասենյակի դուռը ներկելու համար:

Արտ-խմբի բերման ենթարկման լուրին Ֆեյսբուքի էջի միջոցով արձագանքել է օմբուդսմենի գրասենյակը։ Գրառման մեջ նշված էր, որ իրենք «ներում են Գևորգյանին»։

Ժամը 22։30-ի սահմաններում Արտակ Գևորգյանին ազատ են արձակել ոստիկանության բաժնից։

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Բորուսիան» պարտվեց «ՊԱՕԿ»-ին (տեսանյութ)’