‘Արվեստը բարձր է գնահատվում. Մամուլ’

977

Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը հայտարարել է, թե խոսակցություններ կան այն մասին, որ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահի ընտրություններից առաջ կոմպոզիտորներից շատերին 10 հազար դրամ ընտրակաշառք են խոստացել:

«ՉԻ»- Երևում է՝ Հայաստանում իսկապես բարձր են գնահատում արվեստը: Սերժ Սարգսյանին ընտրելու համար մարզերում ընդամենը 5 հազար դրամ էին բաժանում, իսկ կոմպոզիտորների միության նախագահին վերընտրելու համար՝ երկու անգամ ավելի շատ: Սա, անշուշտ, վկայում է ոչ միայն արվեստի նկատմամբ հայ ժողովրդի տածած մեծ սիրո, այլև արվեստագետների բարձր բարոյականության մասին: Հենց դա էլ վստահություն է տալիս պնդելու, որ միության նախագահի ընտրությունների ժամանակ «կարուսել» չեն անի:

Ի դեպ, կոմպոզիտորների միությունը մոտ 120 անդամ ունի: Բայց, որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունն առաջիկայում պատրաստվում է հրապարակել կոմպոզիտորների ցուցակը, որտեղ կլինի մոտ 300 հոգի: Դրանք այն «կոմպոզիտորներն» են, որոնք վաղուց են հեռացել Հայաստանից, բայց հաշվառումից դուրս չեն բերվել: Հնարավոր է՝ մի 100-120 հոգի էլ գրողների միությունից բերեն ու ժամանակավորապես գրանցեն որպես կոմպոզիտոր:

Նախորդ հոդվածը‘100-ամյա նացիստի հուղարկավորությունը հետաձգվել է անկարգությունների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (տեսանյութ)’