‘Արվեստի գործերի հաշվին՝ ոչ պարենային ապրանքները փետրվարին էժանացել են 0.3 տոկոսով’

631

Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2014 թվականի փետրվարին տարեկան կտրվածքով նվազել են 0.3% (տարեկան աճը`3,3%), իսկ 2014-ի հունվար-փետրվարին անկումը կազմել է 0.6 % (տարեկան աճը` 3 3 %):

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությանը՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, փետրվարի անկումը ոչ պարենային ապրանքների շուկայում պայմանավորված է եղել հիմնականում արվեստի գործերի` 5.4 %, անձնական օգտագործման իրերի` 1,3 %, կոշկեղենի` 1.1%, շինանյութերի և ոսկեգործության իրերի` 0.9%, հագուստի, տրիկոտաժի և վառելիքի`0.4% էժանացումով: Էժանացել են նաև կոսմետիկան` 0.2%, լվացող միջոցները` 0.1%: Միևնույն ժամանակ, թանկացել են խոհանոցային պարագաներ ու դեղամիջոցները` 0,4%, այգեգործական պարագաները` 0.5%, կահույքը` 0.6%, գորգերը`0,6 %, տեքստիլեղենը` 0.7%, կենցաղային տեխնիկան`1 %, գրենական պիտույքները` 1.1%:

Ըստ վիճակագրական տվյալների, փետրվարին  բենզինի և դիզելային վառելիքի գները չեն փոփոխվել: Տարեկան կտրվածքով բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար նվազել են 1.5 % և 0,4%, իսկ հունվար – փետրվարին մնալով անփոփոխ:

Հայաստանի ուսումնասիրվող քաղաքներից 7-ում ոչ պարենային ապրանքներն էժանացել են փետրվարին` 0,9-0,1 %, իսկ մնացած 4 – ում` թանկացել են 0.1-0.9 %: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները հաշվետու ամսում նվազել են 0,6%:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի փետրվարին դեֆլյացիան կազմել է 1.2% (տարեկան կտրվածքով ինֆլյացիան` 4.6%), իսկ հունվար – փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.6% (տարեկան ինֆլյացիան` 5.1 %): 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ուկրաինական զորքերին’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանում քննարկում են «խոպանչիի» արձանը տեղադրելու հարցը’