‘Արտագաղթի թվերն ո՞ւմ մոտ են ավելի հավաստի. Սարգսյանի՞, թե՝ Պուտինի (տեսանյութ)’

2812

Երկրապահ կամավորականների միության այսօր տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը, պատասխանելով արտագաղթի չափերին վերաբերող հարցին, նշել է, որ տարեկան Հայաստանից արտագաղթում է շուրջ 30 հազար մարդ: «Իհարկե, դա էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ` կարող է 5, 10, 15 հազարով տարբեր լինել, բայց դա հավաստի թիվ է: Այդ թիվն էլ մեծ թիվ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք», — ասել է Սերժ Սարգսյանը:

Մի կողմ թողնելով Սերժ Սարգսյանի` արտագաղթողների քանակի վերաբերյալ հնչեցրած ըստ էության «5, 10, 15 հազար այս կողմ-այն կողմ» ձևակերպումը, ներկայացնենք Սերժ Սարսգայնի արտաքին քաղաքական հիմնական գործընկերոջ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականը ՀՀ-ից արտագաղթի և ՀՀ-ում առկա բնակչության քանակի մասին: Այս հայտարարությունը Պուտինն արել է «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» հանդիպման ժամանակ` արձագանքելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հարցին:  

Նախորդ հոդվածը‘Սիրո տոնին օֆշորային սկանդալի մասին հիշեցումը «վշտացրել է» Կճոյանին’
Հաջորդ հոդվածը‘Էքսկլյուզիվ տեսանյութ. «Հայկուլիկենք» խոչընդոտում են իրազեկմանը’