‘Արտագաղթի տեմպը 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը. Մամուլ’

694

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից մեկնած և ՀՀ ժամանած քաղաքացիների թվերի տարբերությունը կազմել է 122 հազար 191՝ հօգուտ մեկնածների։

Այսինքն, դա այս տարվա նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնած և չվերադարձած քաղաքացիների թիվն է։ Իհարկե, մինչև տարեվերջ հեռացածների մի մասը կվերադառնա, և տարեկան կտրվածքով արտագաղթի թիվը դրանից փոքր կլինի։ Բայց անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ նույն ցուցանիշը կազմել է միայն 109 հազար 405 քաղաքացի։ Սա նշանակում է, որ արտագաղթի տեմպը մոտ 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը։

Սա էլ նշանակում է, որ տարվա կտրվածքով արտագաղթած քաղաքացիների թիվը հենց այդքանով՝ մոտ 12 տոկոսով ավելին կլինի, քան անցած տարի էր։ Անցած տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանից հեռացել է 50 հազար քաղաքացի։ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքում մի ուշագրավ ցուցանիշ էլ կա՝ շեշտակի աճել է ավտոբուսներով հեռացածների թիվը և նվազել օդանավերով հեռացածներինը:

Նախորդ հոդվածը‘Ճնշումների հետևանքով դատավորը իր ծառայություններն է առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն Արարատում չեզոքություն կպահի’