‘Արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ) ‘

785

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Բարսելոնան» արտագնա խաղում առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ:

«Լոս Կարմենես» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիների կազմում մեկական գոլ խփեցին Իվան Ռակիտիչը, Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին, իսկ դաշտի տերերի կազմում 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ֆրան Ռիկոն: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 59 միավոր և առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջում է մեկ միավոր, սակայն մադրիդցիները տուրի շրջանակում իրենց խաղը վաղն են ացկացնելու: «Գրանադան» մնաց 19 միավորով` 19-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Գրանադա»-«Բարսելոնա»` 1:3
Գոլերը` Ռիկո 53′ (11 մետրանոց) — Ռակիտիչ 23′, Սուարես 49′, Մեսսի 70′

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա» -«Շալկե 04»՝3:0.Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսիայի փորձ. 2 հայ զինվոր է սպանվել’