‘Արտագնա խաղում «Չելսին» ջախջախեց «Սուոնսիին» (տեսանյութ)’

714

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում տպավորիչ հաղթանակ տոնեց «Սուոնսի Սիթիի» նկատմամբ:

«Լիբերտի» մարզադաշտում կայացած խաղում «ազնվականները» 5 անպատասխան գնդակ խփեցին: Ժոզե Մոուրինյոյի սաներից Օսկարը և Դիեգո Կոստան դուբլերով աչքի ընկան, մեկ գոլ էլ խփեց Անդրե Շյուրլեն: 

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 52 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Սուոնսին» մնաց 30 միավորով:

ՍՈՒՈՆՍԻՉԵԼՍԻ

0-5 (0-4)

MC

 

0-1՝ Օսկար 1՛, 0-2՝ Դիեգո Կոստա 20՛, 0-3՝ Դիեգո Կոստա 34՛, 0-4՝ Օսկար 36՛, 0-5՝ Անդրե Շյուրլե 79՛

 

ՍՈՒՈՆՍԻ. 1.Լուկաշ Ֆաբիանսկի, 3.Նեյլ Թեյլոր, 6.Էշլի Ուիլյամս, 19.Դուայտ Տինդալի, 33.Ֆեդերիկո Ֆերնանդես, 14.Թոմ Քերոլ, 15.Ուեյն Ռաուտլեյջ (11.Մարվին Էմնես, 32), 23.Գիլֆի Սիգուրտսոն, 12.Նաթան Դայեր (17.Մոդու Բերոու, 75), 17.Նելսոն Օլիվեյրա (56.Ջեյ Ֆալտոն, 66), 18.Բաֆետիմբի Գոմիս

ՉԵԼՍԻ. 1.Պետր Չեխ, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս (7.Ռամիրես, 74), 8.Օսկար, 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (14.Անդրե Շյուրլե, 76), 19.Դիեգո Կոստա (18.Լոիկ Ռեմի, 75)

 

Մրցավար՝ Ջոն Մոսս 

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

11 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

21 (11)

9

ՏՈՒԳԱՆՔ

13

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘ «Մանչեսթեր Յունայթեդը» այս անգամ հաղթանակ է տոնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է ընկերական խաղում’