‘Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. Shamshyan.com’

1554

Shamshyan.com-ը հայտնում է, որ արդեն մի քանի ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտեմի համայնքում: Ըստ կայքի, մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել են Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները: Այս պահին գյուղացների հետ բանակցում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Կայքը փոխանցում է, որ գյուղացիներն արդեն որոշել են ճանապարհը ժամանակավորապես բացել, քանի որ մարզպետը խոստացավ հարցը «հարցը տղավարի լուծել»: Եթե հարցը չլուծվի, այս անգամ նրանք փակելու են Արմավիր-Երևան-Թալին-Գյումրի ավտոճանապարհը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ եւ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումը Մինսկի խմբին ‘