‘Արտակ Բուդաղյանը արդեն կասկածյա՞լ է. Մամուլ’

1141

Հնարավոր է՝ առաջիկայում Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը: Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:

«Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել՝ հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները»,- երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է Ալումյանը: Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը՝ հայտարարելով, որ չի ցանկանում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել:

Հիշեցնենք, որ օրերս զինդատախազ Գևորգ Կոստանյանն այն հարցին, թե  հնարավո՞ր է անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում Արտակ Բուդաղյանն ընդգրկվի որպես մեղադրյալ՝ պատասխանել էր.  «Ամեն ինչ հնարավոր է: Իրավական գնահատականներին կանդրադառնանք հաջորդիվ»:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են կարճատև տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 2-ին սպասվող իրադարձությունները’