‘Արտակ Բուդաղյանը դեռ դուրս չի գրվել’

1103

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ ծրագրում են այս շաբաթվա ընթացքում նրան դուրս գրել հիվանդանոցից, Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է բավարար:  Տնօրենը տեղեկացրեց, որ նրան 15-20 օր տեւողությամբ հետբուժական արձակուրդ է հասնում, հանձնաժողովը կորոշի, թե քանի օր կտրվի: Հայտնի չէ նաեւ, թե այդ արձակուրդը Բուդաղյանը կանցկացնի Երեւանում, թե Գորիսում:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Վաճառելով իր մասնաբաժինը՝ կառավարությունը պետք է հիմնավորի, որ ինքը վատ կառավարիչ է’
Հաջորդ հոդվածը‘Կոնֆեդերացիաների գավաթ. հետևություններ խմբային փուլից հետո’