‘Արտակ Բուդաղյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. Մամուլ’

1218

Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարելիք այցի ժամանակ։ Երեկ, երբ փորձում էինք հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես՝ ինչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ տեղի ունեցածին և քրեական գործին անդրադարձ եղե՞լ է, թե ոչ, Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը հետևյալ պատասխանն է տվել. «Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել»։

Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր մասնավոր զրույց կազմակերպել, մանավանդ որ ավագ Բուդաղյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անպատասխան մնացած նամակ է ուղղել, Էմիլ Բուդաղյանն ասել է, թե նման միջոցառման ժամանակ դա հարմար չէր: Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են Սարգսյանները 337 հազար դոլարով «վարկանիշ գնում». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետերի շրջանում արտագաղթը շարունակվում է. Մամուլ’