‘Արտակ Բուդաղյանի փաստաբանը մտադիր է գործը դատարան հասցնել ‘

704

Չնայած այն բանին, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներում է տարածվում, նրա պաշտպան Հայկ Ալումյանը մտադիր է գործը դատարան հասցնել: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալումյանը: Մասնավորապես, փաստաբանն ընդգծել է, որ նախաքննական մարմինը  դիտավորյալ ձգձգում է քննությունը, որը գործը կարճվի: «Սակայն, մենք կանգ չենք առնի և կհասցնենք այն դատարան»,- ընդգծել է փաստաբանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ վերջերս համացանցում հայտնված չմոնտաժված տեսագրությունից պարզ է դառնում, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու ինքնապաշտպանության հետևանք չէր: Արտակ Բուդաղյանը պնդում է, որ տեսել է տանից կատարված կրակոցը, ընդգծել է փաստաբանը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վենետիկի ճարտարապետական բիենալեին Հայաստանը կներկայանա 70-ականների կառույցների ֆոտոցուցահանդեսով’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է «Էուգեն Իոնեսկու» կրթաթոշակային ծրագիրը ‘