‘Արտակ Դաշյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ) ‘

1001

Հայաստանի հավաքականի շնորհալի և խոստումնալից կիսապաշտ Արտակ Դաշյանը հանդես  է գալիս Մակեդոնիայի առաջատար «Վարդար» ակումբում: Այս երկրի ֆուտբոլի  առաջնության 13-րդ տուրում «Վարդարը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բրեգալնիցայի» նկատմամբ: Հանդիպման 34-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը տուգանայինից շատ գեղեցիկ հարվածով գրավեց հակառակորդի դարպասը և հաղթանակ բերեց իր թիմին: 

Նշենք, որ «Վարդարում» են խաղում նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Միրանյանը ու Հովհաննես Համբարձումյանը:

«Վարդարը» 33 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռաբոտնիչկին» ունի 25 միավոր:

Նախորդ հոդվածը‘Արցախի վարչապետը ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն’