Արտակ Հարությունյան․ Տեսնում եմ նոր աղետի վտանգ

4714

Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է․

«Երբ տակավին պատանեկան տարիքում սկսեցի հետաքրքրվել քաղաքականությամբ, սկսեցի ուսումնասիրել առկա նյութերը՝ փաստագրական, հրապարակախոսական, հարցազրույցներ ու հոդվածներ, այլ։

Ու այդ պատանեկան տարիքիցս ես եղա բանակցություններին դրված փոխզիջումների կողմնակից՝ մինչ վերջին պատերազմը։ Դա 90-ականների վերջերի ու 2000-ականների սկզբի մասին է։

Էս երկար շրջանում ունեցել եմ համախոհներ, հակառակորդներ, ինձ դավաճան ու հայրենասեր համարողներ։ Բայց միշտ ունեցել եմ քննարկման մեջ կոնկրետ ասելիք՝ մի շատ հասարակ պատճառով. Տեր-Պետրոսյանը հստակ ներկայացրել էր իրավիճակը, լուծման իր տարբերակը, մնացածը քո վերլուծելունն էր։

Էսօր, երբ ասում-խոսում եմ փոխզիջումների անհրաժեշտության մասին, առաջին հերթին նկատի ունեմ առարկայական բանակցությունների անհրաժեշտությունը ու ռեալ իրավիճակի հանրությանը ներկայացնելու հրամայականը։

Թե չէ՝ փոխզիջելն էս պահին վերացական հասկացություն է ինձ համար։ Հակամարտությունները լուծվում են կամ փոխզիջմամբ, կամ՝ պատերազմով։

Մենք Տեր-Պետրոսյանից գիտենք այն ժամանակվա փոխզիջման առարկան։ Ու գիտեինք մեր ուժը՝ դա պարտադրել կարողանալու։

Այսօրվա՝ ժողովրդի վստահությունն իբր վայելող Նիկոլը դուխ չունի ասելու, թե սեղանին ինչ կա։ Մենակ գիտենք, որ սեղանին կա ինչ-որ բան, գիտենք, որ ուժներս հնարավորինս թուլացած է վերջին պատերազմից հետո։ Վերջ։ Ավարտ։ Ֆինալ։ Այս «թափանցիկ» իշխանությունից ուրիշ բան չենք լսել, միայն «նախկինները քխ էին» ու վերջ։

Իմ պահանջները հետևյալն են.

— առարկայանալ բանակցություններում,

— խոսել հանրության հետ։

Ու ես տեսնում եմ, որ այս ապիկար իշխանությունը երկուսն էլ չի անելու, էդքան համարձակություն չունի։ Ու տեսնում եմ նոր աղետի վտանգ։

Ու, այո, ես առաջին անգամ անհանգիստ եմ մեր պետության գոյության համար»։

Նախորդ հոդվածըԴավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Հաջորդ հոդվածըՀակառակորդը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ Ունենք վիրավոր