Արտակ Հարությունյան. Նույն մեթոդով «սրբագրում են» Հայաստանի նորագույն պատմությունը

946

Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.

«Տեսե՞լ եք, թե ՔՊ-ն ոնց ա ապամոնտաժել Հայկոյին տեսանյութի միջից:

Զարմացե՞լ եք: Զվարճացե՞լ եք:

Իզուր: Ստեղ որևէ նորություն չկա: Ա՛յ, էդ նույն մեթոդով «սրբագրում են» Հայաստանի նորագույն պատմությունը: Էդ նույն մեթոդով նսեմացնում են Ղարաբաղյան շարժումը, 90-ականների դժվարագույն քաղաքականությունն ու պատերազմի հաղթանակը, նորմալ լուծման հասնելու տեսլականը, ամբողջ պատմությունը:

Քանի որ իրենք արժեք ստեղծող չեն: Իրենք արժեք ոչնչացնող են, հետևաբար ուղղակի հոշոտում, կեղծում, եղծում, փոխում, իրենց են հարմարեցնում բոլոր իրադարձությունները: Ու չէ, Հայկին անգրագետ կերպով կադրից հանելը էս քաղաքականության չնչին մասն ա:

Մենք գործ ունենք եղծարար, կեղծարար, սրիկա իշխանության հետ, որին բացարձակ հետաքրքիր չեբ ժողովուրդն ու պետությունը, միայն սեփական անվան բարեհնչումը, որին հասնում են կեղծիքով, իմանալով, որ կեղծիքը շատերն են տեսնելու, իսկ կեղծիքի հերքումը՝ քչերը»:

Նախորդ հոդվածըԳուլուզադեն՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի 4 բանաձևերի ու Հայաստանի կարողությունների մասին
Հաջորդ հոդվածը«Ռեալին» հաղթանակ բերեց Բելինգեմի գոլը (տեսանյութ)