Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է
«Քոչարյանին շինում են այլընտրանք, որ ձեր ձեները գողանան։ Որ էլի ընտրություն անեք ձեր պատկերացրած վատի ու վատթարի միջև։ Ընդհանրապես հիմա իշխանությունը բացարձակապես չի զբաղվում իր առաջնային՝ պետություն կառավարման գործով։ Բացարձակապես տանում է նախընտրական արշավ։ Եթե էդ արշավը լիներ լավ աշխատանքը, ձեն հանելու կարիք չէր լինի։ Բայց արածն ընդամենը նախընտրական պոպուլիզմ է.
Նախորդ ընտրությունից մի տարի առաջ ասել եմ, ուրիշ ասողներ էլ են եղել, բայց հանրությանը ասածներս չհասավ։ Հիմա էլ եմ ասում.
— Իբր իմիջի փոխում, կարծես թե իմիջն էլ թրաշն ու հեծանիվն են, կամ նմանատիպ այլ ատրիբուտիկան,
— Իբր թիմի մաքրում. թե բա տեսեք` իբր մենք յուրային ու ոչ յուրային չունենք, իբր գործով ենք դատում,
— Հիմնական հակառակորդի ստեղծում, թե բա տեսեք` Քոչարյանը դեռ կա, մենք էլ ուզում ենք իրան նստացնենք։
Ծերից ծեր բլեֆ ու պոպուլիզմ, որի ֆոնին ձախողված ա ողջ պետական քաղաքականությունը.
— ձախողված ա սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարումը,
— ձախողված ա դատական ու իրավական համակարգի բարեփոխումները, եթե չեք հավատում, Նիկոլին լսեք. թե որ ձախողված չի, ինչի ա սաղ առանցքային դեմքերին հեռացնում,
— ձախողված ա Արցախի հարցը, ձախողված որն ա, էս իշխանության օրոք Արցախը կորսված ա,
— ձախողված ա ողջ արտաքին քաղաքականությունը, մենք էլ որևէ կերպ գործոն չենք, այլ գնդակ, որ ով ոնց ուզում՝ տշում ա,
— ձախողված են ընտրությունները. իբր արդար ընտրությունների քողի տակ արհամարհված ա ժողովրդի քվեն. որտեղ իրանց մարդը չի անցնում, այլ կերպ հեռացնում են, կուլիսային պայմանավորվածություններով կուսակցությունները քանդում, իրենց ավագանու տեղերն ավելացնում ու նման բաներ։ Ով նման ընտրությունները արդար ա համարում՝ խորագույն մոլորության մեջ ա։
Էս շարքն անվերջ կարելի ա շարունակել։ Անվերջ։ Ասֆալտ (հաճախ անորակ) փռելով երկիր չեն սարքում։ Աղքատության աճ գրանցելով երկիր չեն սարքում։ Ապրանքների, ծառայությունների գների անհամաչափ աճի պայմանում աշխատավարձի ու թոշակի չնչին բարձրացմամբ սոցիալական վիճակ չեն բարելավվում։ Քոչարյանին հրեշ սարքելով էլ հրեշտակ չեն դառնում։ Այ դա պետք է լավ հասկանանք ու էս շոուներին, նախընտրական պոպուլիզմին չտրվենք։ Հակառակ դեպքում հաջորդ ընտրություններում նորից սխալ ընտրություն ենք կատարելու ու հետո նորից գլխներիս տանք»։