‘Արտակ Շաբոյանը վերանշանակվել է’

708

Սերժ Սարգսյանի որոշմամբ Արտակ Շաբոյանը վերանշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ. Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով», -փոխանցում է President.am-ը:

Նախորդ հոդվածը‘Երեք տարի առաջ մարտի 2-ը հռչակվել է որպես Դիվանագետի օր ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ‘