‘Արտահերթ նիստը չկայացավ ‘

1011

ԱԺ-ում ժամը 15:00-ի դրությամբ գրանցվեց 46 պատգամավոր. քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չկայացավ: Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին` ժամը 12-ին, եւս քվորում չէր եղել` ՀՀԿ-ականների բոյկոտի պատճառով: 3 ժամվա ընթացքում եւս ՀՀԿ-ականները քվորում չապահովեցին` տապալելով նիստը:
Այսպիսով՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկվելու էին ՀՀ  Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը, չկայացավ: Փոխարենը, այս պահին ԱԺ գլխավոր մուտքի մոտ են հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցություն են հայտնում Կոնգրեսի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների փաթեթին:

Լուս.`Photolure 

 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. «Ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ» ‘
Հաջորդ հոդվածը‘Եմենում ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է աղետի ենթարկվել’