‘
Արտաշատ 17/10 եւ 17/11 տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը: Արձանագրություն կազմելուց հետո վերջիններս նշել են, որ ցանկանում են մեքենայով ուղեկցել պարկը, որի մեջ քվեաթերթիկներն են եղել: Սակայն, երբ Հակոբյանն ու Եգորյանը դուրս են եկել տեղամասից եւ մոտեցել են իրենց մեքենային, պարզվել է, որ մեքենայի ակերը վնասված են, ինչի պատճառով դիտորդները չեն կարողացել ուղեկցել պարկը տեղափոխող մեքենան:
‘