‘
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի մասնաճյուղի շենքը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
‘