‘Արտաշատում 2-հազարամյա վաղեմության որմնանկարներ են հայտնաբերվել’

1320

Պեղումներն Արտաշատում, որտեղ  գտնվել է պատմական Հայաստանի մայրաքաղաքը, կրկին նշանավորվել են հետաքրքիր հայտնագործությամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, այս տարի պեղումների ընթացքում բացվել է մի կառույց, որի պատերին որմնանկարներ են: Արտաշատում նման կառույց առաջին անգամ է հայտնաբերվել: Որմնանկարների դրվագները բավականին լավ են պահպանվել, սակայն դրանց պատկերների մասին կարելի է իմանալ միայն վերականգնողական աշխատանքներից հետո:

Որմնանկարներով կառույցը վերագրվում է մոտավորապես 1-ին-2-րդ դարերին: «Այդ գտածոն ևս մեկ շտրիխ է, որը մեզ կօգնի պատկերացում կազմել Հայաստանի հին մայրաքաղաքի շենքերի ճարտարապետության և ինտերիերի մասին», — նշել է Ավետիսյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը չի կարողանա պաշտոնավարել որպես նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի հաղթողը կվաստակի 37մլն եվրո’