‘
Արտասահմանյան հաշվառման համարանիշերով ավտոմեքենաները, որոնք Հայաստանում կատարած խախտումներ կունենան, սահմանակետը անցնելիս կիրազեկվեն խախտումների մասին եւ փաստաթուղթ կստորագրեն, որ իրենք ծանուցված են, եւ դրանից հետո կկարողանան հատել սահմանը: Հայաստան հետ գալիս նրանք պետք է վճարեն խախտումների համար նախատեսված տուգանքները: Եթե նրանք չվճարեն, ապա մուտքի վիզա չեն ստանա: Այդ մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Փոփոխությունների մասին քաղաքացիները կիրազեկվեն մինչեւ տարվա վերջ:
Պարզ չէ միայն մեկ բան. Հայաստանում ամենաշատ արտասահմանյան պետհամարանիշները ռուսական են: Ընդ որում, այդ համարանիշները հիմնականում պատկանում են այստեղ ապրող հայերի: Հիմա, եթե այդ անձը ռուսական համարներով մեքենայով երբեւէ չհատի ՀՀ սահմանը, այլ հատի այլ մեքենայով, իսկ ռուսական համարներով երթեւեկի միայն ՀՀ տարածքում, ինչպե՞ս են նրան ստիպելու վճարել խախտումների համար:
‘