‘Արտասահմանում սովորող ուսանողների վարձն ուշացնում են Նունեի համերգի պատճառով’

1385

Անկախության օրը երգչուհի Նունե Եսայանի համերգի համար հատկացված 54 մլն դրամի պատմությունը, կարծես, շարունակություն ունի: Երգչուհին ինքն անձամբ է ասել, ավելին` մի քանի անգամ կրկնել, որ այդ գումարը հատկացրել է «Լույս»հիմնադրամը: Փոխանցում է Yerkir.am-ը:
«Լույս»-ն այն հիմնադրամն է, որն իրականացնում է կրթական ծրագրեր, կրթաթոշակ է շնորհում հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար: Եվ ահա այս հիմնադրամը ֆինանսավորում է երգչուհու համերգը: Գուցե հիմնադրամի«դուրս գրած» այդ ծախսն արդարացված լիներ, եթե դրա պատճառով խնդիրների մեջ չընկնեին արտասահմանում սովորող մեր երիտասարդները: Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհու համերգի պատճառով «Լույս» հիմնադրամն ուշացրել է արտասահմանյան բուհերում սովորող երիտասարդների ուսման վարձերի փոխանցումները, ինչի արդյունքում ուսանողները ստիպված են եղել տուգանքներ վճարել բուհերին: Օրինակ` աշխարհի առաջատար բուհերից մեկում սովորող մի քանի ուսանողներ մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ ուսման վարձն ուշացման հետեւանքով ստիպված են եղել ուսումնական այդ հաստատությանը յուրաքանչյուրը վճարել 150 ԱՄՆ դոլար տուգանք, իսկ դա դրսում սովորող ուսանողի համար քիչ փող չէ` շուրջ մեկ շաբաթվա սննդի գումար է: Ուսանողները չգիտեին փոխանցման ուշացման պատճառը: Ուշագրավ է, որ նախկինում նման դեպքեր չի եղել: 

  

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ’
Հաջորդ հոդվածը‘5 օրում՝ ֆոնդային բորսայում արտարժութային գործառնությունների ծավալը 7 անգամ ավելացել է’