‘Արտաքին պարտքն աճում է’

1507

ՀՀ համախառն արտաքին պարտքը 2013թ. մարտի վերջի դրությամբ կազմել է է 7 726.96 մլն. դոլար, որը համեմատած 2012թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ ավելացել է 95.79 մլն. դոլարով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, համախառն արտաքին պարտքի 39.78%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 14.27%-ը` մասնավոր հատվածում, 8.79%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 25.34%-ը` առևտրային բանկերում, իսկ 11.82%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջ-ֆիրմային վարկերի տեսքով:

2013թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են4 817.47 մլն. դոլար և 2013թ. առաջին եռամսյակի ընթացքում նվազել են 22.65 մլն. դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2013թ. I եռամսյակի ընթացքում աճել է 118.44 մլն. դոլարով, կազմելով 2 909.49 մլն. դոլար:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում. Բերման են ենթարկվել 4 երիտասարդներ’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը Վերահսկիչ պալատից լրացուցիչ նյութեր է պահանջել’