‘Արտգործնախարարների կոմիտեն քննարկեց համագործակցության խթանման hարցերը’

1018

Այսօր Երեւանում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը: Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ եւ ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից եւ միջազգային կազմակերպություններից:

Հանդիպման օրակարգում էին Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման, ՍԾՏՀ և միջազգային կազմակերպությունների ԵՄ համագործակցության խթանման hարցերը:

ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ աշխատանքները ակտիվ էին եւ արդյունավետ:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը:

Նախորդ հոդվածը‘Արմավիրում ուսուցչուհուն ազատել են ԲՀԿ անդամ լինելու պատճառով (ձայնագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվեց’