‘Արտեմ Ասատրյան. Նախարարությունը կոռուպցիոն դեպքեր չի կարող բացահայտել’

1611

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների վեց նախագահներին աշխատանքից ազատելը կապված է իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու, ուսումնասիրություններ անելիս ու եզրակացություններ տալիս ոչ ճիշտ որոշումներ կայացնելու հետ: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում փաստաթղթային հիմքերը և կայացրած որոշումները չեն համապատասխանել իրար:

«Կոռուպցիայի դեպքերի հետ կապված՝ իրավապահ մարմինների լիազորություններն են: Նախարարությունը կոռուպցիոն դեպքեր չի կարող բացահայտել»,- ասաց Ասատրյանը:

Այն հարցին, թե մարդիկ երբ կզգան փոփոխություններ ոլորտում ու առանց կաշառքի ու քաշքուկի կկարողանան հաշմանդամության կարգ ստանալ, Ասատրյանը պատասխանեց, որ իրենք այս որոշումների ընդունմամբ հասարակության կողմից ավելի վերահսկելի են դարձնում այս գործընթացը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ազատված աշխատակիցները պատասխանատվության ենթարկվե՞լ են: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե աշխատանքից ազատելն ինքը ևս պատասխանատվության ենթարկելու  միջոց է համարում:

Նախորդ հոդվածը‘Կստեղծվի հայագիտական ուսումնասիրություններ ֆինանսավորող համահայկական հիմնադրամ’
Հաջորդ հոդվածը‘«Սելթիկի» կիսապաշտպանը ցույց է տվել իր վնասվածքը. ֆոտո’