‘Արտեմ Ասատրյան. Պետծառայողները չեն զգա կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվող պարտադիր վճարների բեռը’

937

2014 թվականի հունիսի 1-ից նախատեսված է պետծառայողների աշխատավարձերի մոտ 40% բարձրացում, և այդ կապակցությամբ նրանց մոտ պրոբլեմներ չեն լինի կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվաղ պարտադիր վճարների առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքերով, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում ներդրվել է հունվարի 1-ից և լիովին պատրաստ է սպասարկելու բնակչությանը: Կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվող պարտադիր վճարները, որոնք կազմում են աշխատավարձի 5%-ը (բայց ոչ ավել քան 25 հազ դրամ) ավտոմատ կերպով կգանձվեն  1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիներից, որի վրա ևս 5% կավելացնի պետությունը:

Նախարարը հավելել է, որ բարեփոխումն արդարացի է, քանի որ կենսաթոշակը կախված կլինի կենսաթոշակային վճարներից:

Հարկ է նշել, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգն առաջացրել է երկրի լայն հասարակայնության բողոքը, քանի որ շատերը պատրաստ չեն աշխատավարձից գանձվող վճարներին, ինչպես նաև չեն հավատում, որ ապագայում կենսաթոշակային փողեր կստանան: Նոր համակարգի դեմ են հանդես եկել բազմաթիվ ընկերություններ, քանի որ ստիպված են իրենց վրա վերցնել աշխատողների հետ կապված լրացուցիչ բեռ:

Աժ 4 խմբակցություններ դիմել են ՀՀ Սահմանադրական դատարանին, խնդրելով հետաձգել նոր համակարգի ներդրումը:

2014 թվականից Հայստանում կենսաթոշակային ակտիվները, որոնց ծավալն առաջին տարում կարող է կազմել 41-44 մլրդ դրամ (101-108 մլն.դոլար), կկառավարեն 2 մասնավոր եվրոպական ընկերություններ: Ակտիվների կառավարիչները կլինեն ֆրանսիական AMUNDI (Societe Generale (20%) և Credit Agricole (80%) ընկերությունների դուրստր ընկերությունը, ինչպես նաև գերմանական C-Quadrat ընկերությունը, որը գործում է «Թալանքս Ասեթ Մենեջմնենթ» ընկերության հետ համատեղ: 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Լկտիներին պետք է պատժել’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհում ավելի քան 100 միլիոն քրիստոնյաներ հալածանքների են ենթարկվում ‘