Արտեմ Պատապուտյանն ու Դեյվիդ Ջուլիուսը դարձան Ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան 2021 թվականի մրցանակակիրներ։ Որոշման մասին քիչ առաջ հաղորդագրություն տարածեց աշխարհահռչակ մրցանակաբաշխության պաշտոնական էջը։
Ի դեպ, գիտնականների այս զույգը մեկ տարի առաջ էլ արժանացել էր գիտության բնագավառի հեղինակավոր Կավլիի մրցանակին։